Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հիշողություն, հիշողության խանգարումներ

Ծխելը հիշողության կորուստ է առաջացնում

Ծխելը հիշողության կորուստ է առաջացնում

Ծխելը առաջացնում է հիշողության մասնակի կորուստ: Այս եզրակացությանն են եկել Բրիտանիաի Նորտրումբիա համալսարանի գիտնականները: Նրանք փաստում են` ովքեր թողել են ծխելը, ի վիճակի են մտապահել տեղեկություններն այնպես, ինչպես չծխողները: Այս մասին հաղորդում է РБК պարբերականը:

Հետազոտությանը մասնակցել է 18-25 տարեկան 70 կամավոր` 27 ծխող, 18 նախկին ծխող և 24 չծխող: Փորձը կատարելու համար կամավորները պետք է շրջեին համալսարանի տարածքով և փորձեին մտապահել հատուկ տեղերում դրված որոշակի առարկաներ:

Հետազոտության ղեկավար Թոմ Հեֆերնանի խոսքերով` առաջադրանքը ամենaվատը կատարել են ծխողները: Նրանք հիշել են պահանջվող տեղեկության ընդամենը 59%-ը, մինչդեռ նախկին ծխողները` 71%, իսկ չծխողները` 81%:

Մոտակա ժամանակաշրջանում գիտնականները նախատեսում են ուսումնասիրել պասիվ ծխողների հիշողությունը: Բացի դրանից, համալսարանի գիտնականները պատրաստվում են ուսումնասիրել գորգերի, վարագույրների, գույքի վրա մնացած տոքսինների և ծխախոտի ծխի ազդեցությունը օրգանիզմի վրա

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ